կարևոր
367 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-07 16:20

Գևորգ Մանուկյանը՝ ԱՊՀ երկրների առաջին խաղերի արծաթե մեդալակիր

Գևորգ Մանուկյանը՝ ԱՊՀ երկրների առաջին խաղերի արծաթե մեդալակիր

Հայաստանը 5-րդ մեդալն է նվաճել Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ-ն:

Կորեշ մարզաձևում արծաթե մեդալի է արժանացել Գևորգ Մանուկյանը: Նա 65 կգ քաշային կարգում երկու հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով Աբդուրախմոն Էգամովի (Ուզբեկստան) և Նուրսուլթան Նուրսեյթովի (Ղազախստան) նկատմամբ, իսկ եզրափակչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաբանի Նուրգալիևին:

Ավելի վաղ Հայաստանի մարզական պատվիրակությունից բռնցքամարտիկներ Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե:

Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցում է 14-23 տարեկան շուրջ 1600 մարզիկ:

Հայաստանն ունի 55 ներկայացուցիչ: