կարևոր
1318 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-07 15:47

Աշոցքում քաղաքացին ընկել է շենքի տանիքից և արգելափակվել երկու շենքերի արանքում

Աշոցքում քաղաքացին ընկել է շենքի տանիքից և արգելափակվել երկու շենքերի արանքում

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:06-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղում քաղաքացին ընկել է շենքի տանիքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 3-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչ Մ․ Ք․-ն (ծնված 1952 թ․) ընկել է 4-րդ հարկի տանիքից և արգելափակվել երկու շենքերի արանքում:

Փրկարարները Մ. Ք․-ին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Նա հոսպիտալացվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» ԲԿ: