Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են ստուգել covid19-ի դեմ պայքարի նորմերը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում:
Կրկնայցերը դրական արդյունք են արձանագրել. Խախտումներ չեն հայտնաբերվել:
Ստուգայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով: