«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Թումանյան, Խանջյան, Աբովյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի 25ա և 25բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Սոլակ, Քաղսի, Լեռնանիստ, Ջրառատ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ, Արտավազ, Ձորակ, Փյունիկ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 9-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ զանգվածների, Նորքի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների և նրբանցքների, Արմենակյան, Հովսեփյան, Ամառանոցային, Նորքի այգիներ, Դավիթ Բեկի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: