կարևոր
523 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-07 13:12

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

ՀՀ ԱԺ պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան։ Այս մասին տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից:

Քրեական գործով Արթուր Սարգսյանից բացի մեղադրյալի կարգավիճակում են ևս վեց անձ, այդ թվում՝ Արթուր Սարգսյանի եղբայրը և վերջինիս կնքահայրը։

Քրեական գործը դատարան մուտք է եղել երեկ՝ սեպտեմբերի 6-ին և մակագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանին։

Հիշեցնենք, որ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է։

ԿԸՀ-ն բավարարել էր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու թույլտվություն ստանալու դատախազության միջնորդությունները. կողմ էր քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, իսկ նախագահ Տիգրան Մուկուչյանը չէր մասնակցել նիստին։

Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):