կարևոր
1849 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-07 12:31

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են սահմանադրական դատարան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են սահմանադրական դատարան

Աժ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համագործակցությամբ մշակվել և ՍԴ է ներկայացվել դիմում, որով վիճարկվում է ԱԺ նիստերը նախագահողի՝ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, ինչպես նաև դրանց կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը:

Դրա հետևանքով խոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը, խաթարվում է պատգամավորական ներկայացուցչական մանդատի էությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիմումը:

Այս դիմումով «Հայաստան» խմբակցությունը վիճարկում է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը՝ հաշվի առնելով, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջադրված երկու թեկնածուները՝ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցելու խորհրդարանի նիստին և ապօրինաբար գտնվել են անազատության մեջ։

Ընդդիմությոնը բոյկոտել էր ընտրությունը՝ անօրինական համարելով այն, քանի որ չէին ապահովել մյուս երկու թեկնածուների ներկայությունը ԱԺ նիստին: