կարևոր
475 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-07 10:53

Անհայտ անձինք քարեր են նետել Կանադայի վարչապետի ուղղությամբ

Անհայտ անձինք քարեր են նետել Կանադայի վարչապետի ուղղությամբ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նախընտրական հանրահավաքի ժամանակ հավաքվածներից ոմանք սկսել են քարեր նետել վարչապետի ուղղությամբ: Այս մասին գրում է կանադական CTV հեռուստաալիքը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Թրյուդոն ելույթից հետո գնում դեպի ավտոբուսը, և այդ պահին անհայտ անձինք սկսում են մանրաքարեր նետել նրա ուղղությամբ:

Թիկնապահները նրան օգնել են արագ նստել մեքենան: Քարերի մի մասը կպել են Թրյուդոյին, մի մասն էլ՝ թիկնապահներին: Նշվում է, որ վարչապետը չի տուժել: