Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելած ավելի քան 60 ուխտավորի անվտանգությունը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմն իրականացնում է ուխտավորների անվտանգության ապահովման խնդիրը։ Ուխտավորները գալիս են ինչպես կենտրոնացված շարասյան կազմում, այնպես էլ անձնական մեքենաներով», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վիկտոր Կուլիկովը։
Խաղաղապահներն ուխտավորների անվտանգությունն ապահովել են նաև եկեղեցական արարողության ժամանակ:
«Մենք եկել ենք Հայաստանից։ Շատ էինք ուզում գալ, բայց վախ կար։ Շնորհակալություն խաղաղապահներին, որ մենք կարողացանք հանգիստ գալ այստեղ։ Խաղաղապահները մեզ շատ հարգանքով են վերաբերվում։ Շնորհակալություն։ Մենք հանգիստ անցանք ամբողջ ճանապարհը, պարզապես բարոյապես էր մեզ համար դժվար։ Բայց մենք տեսնում ենք, որ խաղաղապահները կատարում են իրենց առջև դրված խնդիրները, և դա մեզ հանգստացնում է։ Նրանք շատ մեծահոգի են և նույնիսկ հայերեն հարցրին մեր ինքնազգացողության մասին։ Շնորհակալություն նրանց այս ամենի համար», - պատմել է ուխտավոր Գայանե Մխիթարյանը։