12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոչ մեկ անգամ արձանագրվել է, որ գործող իշխանությունները գնալով ավելի ու ավելի են «դողում» իրենց անվտանգության համար: Բացի նրանից, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն է ապահովվում ծայրահեղության հասնող միջոցներով ու քանակով, նաև իշխանական ուժի պատգամավորների համար են որոշակի միջոցառումներ իրականացվում հատկապես կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներից հետո, երբ ՔՊ-ականները ծեծկռտուք կազմակերպեցին ու զոռ տվեցին ոտքերին և ձեռքերին: Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունների հրահանգով այս օրերին խորհրդարանական ընդդիմության երիտասարդների ու այլ ակտիվիստների նկատմամբ անհատական հսկողություն է իրականացվում: Նրանց ամեն մի քայլը խոշորացույցի տակ է. իրավապահները, ինչպես նաև իշխանական թևի որոշ «կամավորներ», ուշադրությամբ հետևում են նրանց շարժին, հանդիպումներին:
Բանն այն է, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, անվտանգության աշխատակիցների ներկայությամբ «դուխավորված» պատգամավորները անհանգստություն ունեն, որ ԱԺ շենքից դուրս հանկարծ կարող են իրենց նեղացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում