կարևոր
1132 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-06 23:28

Պահեստազորայինների հետ անցկացվել է մարտավարական պարապմունքներ

Պահեստազորայինների հետ անցկացվել է մարտավարական պարապմունքներ

Եռամսյա հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման կազմը համալրած պահեստազորայինների հետ սեպտեմբերի 6-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Անձնակազմը մարտական տարբեր իրավիճակներում իրականացրել է հարձակողական գործողություններ՝ կիրառելով հավաքների նախորդ օրերին ձեռք բերած գիտելիքները և ցուցաբերել է բարձր պատրաստվածություն ու ներդաշնակ գործելու կարողություն։