կարևոր
1795 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-06 23:09

Արմեն Չարչյանի տեսքը մտահոգիչ է․ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են կալանքի տակ գտնվող պատգամավորներին

Արմեն Չարչյանի տեսքը մտահոգիչ է․ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են կալանքի տակ գտնվող պատգամավորներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Աննա Գրիգորյանը և Հռիպսիմե Ստամբուլյանն այսօր այցելել են Վարդաշեն Քրեակատարողական հիմնարկում գտնվող պատգամավորներ Արմեն Չարչյանին, Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին:

«Կիսվել ենք խմբերի, և ամեն անգամ մեկ խումբ գալիս է իր գործընկերներին տեսակցության»,- այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Հակոբյանը հրավիրել է Մարդու իրավունքների կառույցների և միջազգային հանրության ուշադրությունը Արմեն Չարչյանին այդ վիճակում կալանքի տակ պահելու փաստին։

«Պարոն Չարչյանի կարգավիճակը այլ է: Դուք գիտեք, որ ինքն ունի խեստ առողջական խնդիրներ՝ նա տարել է սուր ինֆարկտ: Եվ այս պարագայում ինձ համար անհասկանալի է քննչական մարմինների համառությունը և պնդումը, որ պահեն կալանքի տակ: Ի տարբերություն մեր մնացած տղաների, պարոն Չարչյանի տեսքը վիզուալ կտրուկ տարբերվում է»,-ասել է Հակոբյանը

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ խմբակցության մի քանի պատգամավոր այցելել էին պրոֆեսորին և արձանագրել՝ նրաառողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է՝ անհամատեղելի կալանքի հետ: