կարևոր
616 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-06 21:56

Շիրակի մարզում սեպտեմբերի 7-ին ջրանջատում կիրականացվի

Շիրակի մարզում սեպտեմբերի 7-ին ջրանջատում կիրականացվի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների Ջրային կոմիտեի «Ջրառ» ընկերության կողմից ջրագծերում ջրաչափական սարքերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 7-ի ժամը 10.00-17.00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Անուշավան, Փանիկ, Սպանդարյան, Սարալանջ, Նորաշեն, Մեղրաշեն, Հառիճ, Նահապետավան, Գետափ, Հայկասար և Տուֆաշեն գյուղերի ջրամատակարարումը։