կարևոր
325 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-06 21:42

Պատվաստվե՞լ, թե թեստավորվել․ որ տարբերակն են նախընտրում ՀՀ քաղաքացիները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պատվաստվե՞լ, թե ոչ. մինչ քաղաքացիները երկմտում են հարցի շուրջ, հոկտեմբերի 1-ից գրեթե բոլոր ոլորտների աշխատակիցները, որոնք կհրաժարվեն պատվաստվել ստիպված կլինեն 14 օրը մեկ գործատուին ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Այս հարցի շուրջ բազմաթիվ հարցեր էր առաջացրել հանրության շրջանում: Շատերի կարծիքով՝ առաջարվող փոփոխությունը կարող է ծանր սոցիալական բեռ դառնալ:

Իրականացված հարցումների արդյունքում քաղաքացիների մեծ մասը չի ցանկանում պատվաստվել, իսկ թե ի՞նչ են պատրաստվում անել, առայժմ, պարզ չէ:

Փաստաբանների պալատի նախագահն, օրինակ, առաջարկում է ստեղծել նախաձեռնող խումբ, իսկ մինչ այդ հիշեցնում է, որ պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։