կարևոր
784 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-06 21:17

Հոսպիտալացվել է ֆուտբոլի լեգենդ Պելեն

Հոսպիտալացվել է ֆուտբոլի լեգենդ Պելեն

Հոսպիտալացվել է ֆուտբոլի լեգենդ Պելեն։ Այս մասին հայտնում է sports.yahoo.com-ը։

Տևական ժամանակ է նա գտնվում է Սան-Պաուլու քաղաքի Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցում։ Պատճառը սովորական զննումների արդյունքում ի հայտ եկած առողջական խնդիրներն են։

Աշխարհի եռակի չեմպիոնը հաղորդագրություն է տեղադրել սոցցանցերում ՝ ասելով, որ լավ է և հերքում է լուրերը, թե ինքը մահացել է:

Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ հոսպիտալացման պատճառը ուշագնացությունն է, բայց Պելեն ինստագրամյան իր էջում հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտնելով, որ պլանավորված բուժում է ստանում, ինչն ավելի վաղ չէր կարող անել քովիդի պատճառով։ Լեգենդար բրազիլացին հիմա արդեն պատվաստվել է դրա դեմ։