Սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 16:30-ի սահմաններում Էրեբունի թանգարանի հարևանությամբ՝ դեպի Վարդաշեն տանող ճանապարհահատվածում, բախվել են Toyota Camry-ն և Jinbei մակնիշի շտապօգնության ավտոմեքենան:
Բախման հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարված Toyota-ի վարորդը, քաղաքացիներն: