կարևոր
715 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-06 20:05

Արշակ Կարապետյանն ընդունել է ռուս խաղաղապահների գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին

Արշակ Կարապետյանն ընդունել է ռուս խաղաղապահների գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։