կարևոր
826 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-06 19:59

Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ևս 1 դի

Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ևս 1 դի

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները սեպտեմբերի 6-ին շարունակել է Հադրութի շրջանում:

Որոնումների ժամանակ հայտնաբերվել է ևս 1 դի։

«Ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշում են ԱԻՊԾ-ից:

Այսպիսով, զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1657 դի: