12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Բելգիայի Թագավորության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187 200 դեղաչափ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում:
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար: