25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Խաղողի մթերման համար այս տարին բարենպաստ չէր։ Խաղող շատ կա, բայց գործարարները հրաժարվում են մթերել. Արագածոտնի մարզի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին: Նրանք իրենց խնդիրների լուծումն են պահանջում պատկան մարմիններից։
Նրանց խոսքով՝ խաղող մթերողները պայմանագրում հատուկ կետ են մտցրել, ըստ որի գնիջեցում է նախատեսվում՝ պահանջվող որակի խաղող չբերելու դեպքում։
«Փաշինյանը որ ասում է 4 միլիարդ են փոխանցել, դա այսօր դուրս է գալիս կամ փուչիկ, կամ ծանոթի միջոցով կամ էլ չգիտեմ ինչ: Այսօր խաղողն ընդունում են 115 դրամ։ Խաղողի գործարանների կեսը հրաժարվում են խաղող ընդունել, ասում են՝ անցած տարվանից իրենց հորերը լիքն են: Հերիք չէ այսօր մեկ շիշ սովորական ջրի գին չի կազմում խաղողը, հիմա էլ ասում են գնիջեցում: Կարող է ասեն 60 դրամ ա, դատարկում ես, դատարկի, չէ դու գիտես»,- նշել է ակցիայի մասնակից խաղողագործներից մեկը՝ հավելելով, որ իրենց ասել են, թե գումարն էլ 270 օր հետո է լինելու։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ խաղողի մթերման խնդիրների լուծման պահանջով գյուղացիները փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը:
Իսկ Կառավարության վերջին նիստին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, թե Հայաստանում այլևս չեն լինելու իրենց բերքն իրացնել չկարողացող խաղողագործներ, այլևս չի լինելու դեպք, երբ խաղողագործները, առանց հիմնավորումների, կփակեն ճանապարհը։