կարևոր
412 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-06 17:18

ՃՏՊ Արարատի մարզում

ՃՏՊ Արարատի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին,  ժամը 00։05-ի սահմաններում 26-ամյա Վահե Հովսեփյանը իր վարած BMW մանկնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և շրջվել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: