կարևոր
508 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-06 15:46

Մի՛ փոխանցեք ձեր բանկային քարտի տվյալները. Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է

Մի՛ փոխանցեք ձեր բանկային քարտի տվյալները. Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է

«Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը» քաղաքացիներին զգուշացրել է համացանցում հերթական խաբեության մասին։ «Քարֆուր Հայաստանի անունից» կեղծ խաղարկություն է տարածվում։

«Հորդորում ենք չվստահել նմանօրինակ կեղծ խաղարկություններին, չփոխանցել որևէ անձնական տվյալ, հատկապես՝ բանկային քարտի տվյալներ»,-հայտարարում է գործակալությունն ու պատրաստակամություն հայտնում խորհրդատվություն տրամադրել։ 

Քաղաքացիներին զգուշացնող կոչ է ուղղում նաև «Քարֆուր Հայաստանը»։

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում տարածվում է կեղծ խաղարկություն «Քարֆուր Հայաստանի» անունից։ Էկրանին հայտնված պատուհանը տեղեկացնում է, թե իբր դուք, պատասխանելով հարցաշարի հարցերին, հնարավորություն կունենաք շահել որոշակի գումար՝ «Քարֆուր Հայաստանի» կողմից կազմակերպված խաղարկությունում:

«Քարֆուր Հայաստանը» տվյալ խաղարկության հետ ո՛չ մի առնչություն չունի։ Բոլոր խաղարկությունները, որոնք կազմակերպում ենք մենք, անցկացվում են մեր պաշտոնական էջերում։

Հետևե՛ք մեզ, եղեք զգոն և տեղեկացված», - ասվում է ընկերության հայտարարությունում։