12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում:
Վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը (19-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (26-րդ տեղ) , Հայկ Մարտիրոսյանը (32-րդ տեղ) մրցաշարն ավարտել են 7-ական միավորով:
Առաջին տեղը գրավել է 8.5 միավոր հավաքած ռուս Անտոն Դեմչենկոն, որը լրացուցիչ ցուցանիշներով է առաջ անցել գերմանացի Վենսան Կեյմերից: Երրորդ տեղը գրավել է ռուս Ալեքսեյ Սարանան, որը վաստակել է 8 միավոր:
Մրցաշարին մասնակցում է 36 երկրի 180 շախմատիստ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։