18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Իշխանական պատգամավորները կրկին մերժեցին «Հայաստան» խմբակցության թեկնածուին:
Նշենք, որ այսօր՝ ժամը 12:00-ին նիստ էր գումարել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում մեկ հարց էր՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Ընդդիմությունը կրկին առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Ըստ Դոնթի բանաձևի, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնն ընդդիմությանն է պատկանում և առաջին նիստում նրա չընտրվելուց հետո, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, 5 օրվա ընթացքում կարող է առաջ քաշել նոր թեկանծություն:
Նախորդ նիստին իշխանական պատգամավորները ևս դեմ էին քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։