կարևոր
949 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-06 13:37

Հայաստանը կունենա միավորված 78 համայնք

Հայաստանը կունենա միավորված 78 համայնք

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանը կունենա միավորված 78 համայնք:

Մեկնարկում է համայնքների միավորման վերջին փուլը:

Քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: