12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Այսօր 12-րդ օրն է՝ Ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ինժեներ Կարեն Ամիրխանյանը, հացադուլ են հայտարարել՝ որպես բողոք պետական կառույցների հանցավոր անգործության, ոստիկանների կիրառած բռնության, ֆիզիկայի թաղամասում կատարվող ապօրինությունների դեմ։ Ֆիզգորոդոկի ակտիվիստների հայտնում են․
Հացադուլի պահանջներն են՝
Իմանալով, որ քաղաքացիները օգոստոսի 26-ից հացադուլի մեջ են, քաղաքապետարանը շարունակում է չտրամադրել հիմնաքարային մի փաստաթուղթ՝ եզրակացություն այն մասին, թե արդյոք հիշյալ տարածքը Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումներին ենթակա եղել է 2004-2005 թվականներին․ այդ սահմանափումներով տարածքը ոչ մի դեպքում չէր կարող օտարվել։
Նշենք, որ այս ընթացքում որևէ պատասխանատու պաշտոնյա չի այցելել հացադուլ իրականացնող քաղաքացիներին, չի հետաքրքրվել նրանց առողջությամբ և չի քննարկել ներկայացված պահանջները։ Անընդունելի ենք համարում պատկան մարմինների այսպիսի վերաբերմունքը քաղաքացիների արդար բողոքին։