կարևոր
1813 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-06 13:04

Սերժ Սարգսյանի փաստաբանը հայց է ներկայացրել ընդդեմ ՔՊ կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մանիկյանը հայց է ներկայացնում ընդդեմ ՔՊ կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։

Մակինյանը  հայտնեց, որ իրենք պահանջելու են, որպեսզի Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի բարի համբավն ու հեղինակությունը արատավորող տեղեկությունները պետք է հերքի հենց ԱԺ ամբիոնից։

«Այս իշխանությունները գեներացրել են շատ մեծ քանակությամբ սուտ, այդ ստի արդյունքում կարողացել են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների։ Հրապարակային հայտարարում եմ, որ այսուհետ գնալու ենք բոլոր ստերի հետևից և այս իշխանություններն այլևս հնարավորություն չեն ունենալու օգտվել մեր համբերատարությունից, բարի կամքից և այդպիսի վարք թույլ չենք տալու. այսօրվանից ազդարարում ենք ստի վերջը։

Այսօր կարող ենք հստակ ֆիքսել, որ գործադիրի ղեկավարն իր հրահանգներով  տարբերակված մոտեցում է ցույց տալիս իշխանահաճո անձանց և ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող անձանց ու շրջանակներին:

Որևէ մեկը հույս չունենա, որ հնարավոր է լինելու  պատմություն աղավաղել: Սա միջնադարը չէ՝ ձայնագրվում է, նկարահանվում է, ինֆորմացիա կա, թե ով ինչով է  զբաղվել, ընդհանրապես, ով ինչ հայտարարություն է արել: Այդ ամեն ինչի համար վաղը մարդիկ պատասախան են տալու, բոլորս ենք պատասխան տալու մեր գործողությունների համար:

Այսօրվա գործադիրն այնպես վարվի, որ վաղը, մյուս օրն իրենց գործողությունների համար պատասխանատվությունն իրենց նկատմամբ մեղմ լինի, իրենց սերունդները չամաչեն»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Ամրամ Մակինյանը նաև հավելեց, որ Խաչատուր Սուքիասյանից պահանջում են մեկ միլիոն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում և այն փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։