կարևոր
523 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-06 12:01

Բրազիլիա - Արգենտինա հանդիպումը դադարեցվել է. արգենտինացիները լքել էին խաղադաշտը

Բրազիլիա - Արգենտինա հանդիպումը դադարեցվել է. արգենտինացիները լքել էին խաղադաշտը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի Բրազիլիա - Արգենտինա հանդիպումը պաշտոնապես դադարեցվեց 0։0 հաշվի ժամանակ։

Արգենտինայի հավաքականը մեկնարկային մի քանի րոպեներից հետո լքել էր խաղադաշտը, քանի որ Բրազիլիայի ներգաղթային ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները ստադիոնից փորձել են դուրս բերել անգլիական ակումբներում հանդես եկող Էմիլիանո Մարտինեսին, Էմիլիանո Բուենդիային, Լո Չելսոյին եւ Կրիստիան Ռոմերոյին եւ արտաքսել երկրից։

Նրանք պետք է Բրազիլիայում 10 օր մնային կարանտինում, քանի որ Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի համավարակի տարածման բարձր ռիսկի երկների ցուցակում է։ Այս ֆուտբոլիստները չեն մնացել կարանտինում՝ հիմնավորելով, թե վերջին շրջանում չեն եղել Մեծ Բրիտանիայում։