կարևոր
481 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-06 10:23

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նորից կքննարկի փոխնախագահի հարցը

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նորից կքննարկի փոխնախագահի հարցը

Այսօր՝ ժամը 12:00-ին նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում մեկ հարց է՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Ընդդիմությունը կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Նախորդ նիստին իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ 

Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին ընտրվելու համար։ Այս պաշտոնը հատկացված է հենց ընդդիմությանը ու թեկնածուն պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: 

Այս հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներն են՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Տիգրան Աբրահամյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը: