կարևոր
616 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-05 23:23

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
 
Ժամը 19:00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, Շիրակ գյուղից դեպի Վանաձոր ավտոճանապարհի՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:
 
Վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնված 22-ամյա Լորիկ Մովսիսյանն ու 21-ամյա Լեռնիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Ախուրյանի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վիրավորներից մեկը արգելափակված էր մեքենայում:
 
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: