կարևոր
520 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-05 21:01

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 18 645 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 18 645 նոր դեպք

Ռուսաստանում սեպտեմբերի 5-ին կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 18 645-ով:

Համավարակի ամբողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 7 միլիոնն ու կազմել 7 012 599-ի:

Ներկայում Ռուսաստանում շարունակում է բուժում ստանալ 554 668 մարդ:

Մեկ օրվա ընթացքում մահերի թիվը հասել է 793-ի, իսկ դրա նախորդ օրն այդ թիվը կազմում էր 796:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 187 200 պացիենտ:

Ապաքինվածների թիվը մեկ օրում աճել է 15 256-ով: Առողջացել է 6 270 731 մարդ: