կարևոր
1303 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-05 19:34

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 191 կմ հատվածում, Սպանդարյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:
 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Սիսիանի փրկարարները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:

Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: