կարևոր
1381 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-05 16:30

Հրդեհ Սպիտակ քաղաքի մանկապատանեկան կենտրոնում

Հրդեհ Սպիտակ քաղաքի մանկապատանեկան կենտրոնում

Սեպտեմբերի 5-ին, ժամը 01:13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում գտնվող մանկապարտեզում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկ հարկանի փայտե շինությունում (մոտ 423 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:17-ին, մարվել՝ 09։35-ին։ Այրվել է չգործող «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկ հարկանի փայտե շինությունը (մոտ 423 քմ)։

Փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։