12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ավարտին է մոտենում Ռեյկյավիկում տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Նախավերջին տուրում առաջատարներին հետապնդող Հովհաննես Գաբուզյանը սևերով պարտվեց իտալացի Դանիելե Վոկատուրոյին և դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից: Գաբուզյանն այժմ 6.5 միավոր ունի, իսկ առաջատարը 8 միավորով Անտոն Դեմչենկոն է:
Այս տուրում միակ հաղթանակը տարավ Հայկ Մարտիրոսյանը՝ պարտության մատնելով Ֆելիք Բլոհբերգերին: Նա ևս այս պահին ունի 6.5 միավոր:
Ոչ-ոքիներ խաղացին Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Գաբրիել Սարգսյանը` միավորների քանակը հասցնելով համապատասխանաբար 6.5-ի, 5.5-ի ու 6.5-ի:
Այսօր կկայանան վերջին` 11-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով կմրցի գերմանացի Ալեքսանդր Դեմչենկոյի, իսկ Գաբրիել Սարգսյանը` թուրք Վահապ Սանալի հետ: Հայկ Մարտիրոսյանը սրերով կխաղա դանիացի Յեսպեր Սոնդերգարդի, իսկ Ռոբերտ Հովհաննսիյանը` վրացի Լուկա Պայչաձեի հետ: Հաղթանակի դեպքում նրանք տեղ կզբաղեցնեն 4-20-րդ հորիզոնականներում և դրամական պարգև կստանան: