Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը
Ժամը 00:10-ի սահմաններում 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի հետևանքով Վ. Ավետիսյանը տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: