կարևոր
514 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-05 13:52

Հրդեհ Սպիտակ քաղաքում

Հրդեհ Սպիտակ քաղաքում

Սեպտեմբերի 4-ին, ժամը 22:54-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Նորվեգական թաղամասում գտնվող հիվանդանոցի մոտակայքում այրվում է վագոն-տնակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ - Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում (մոտ 18 քմ )։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։08-ին, մարվել՝ 23։33-ին: Այրվել են վագոն-տնակի պատերը (մոտ 4 քմ) և ջերմահարվել է առաստաղը (մոտ 9 քմ)։