12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Սեպտեմբերի 4-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ այցելել է Շիրակի մարզ:
Նրանք հանդիպել են Շիրակի մարզի կուսակցական կառույցի ներկայացուցիչների և համակիր քաղաքացիների հետ, քննարկել ներքաղաքական և այլ մի շարք կարևոր հարցեր, լսել գյումրեցիների մտահոգություններն ու առաջարկները՝ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ։
Հատուկ քննարվել է նաև Գյումրիում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության խնդիրը։
«Շիրակցի մեր ընկերներն ու համակիր շրջանակները վճռական են և մեզ հետ միասին պայքարում են ՀՀ֊ին ու Արցախին սպառնացող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին վտանգները չեզոքացնելու, անվտանգ ու ուժեղ երկիր կառուցելու համար»,-գրել է Իշխան Սաղաթելյանը։