կարևոր
442 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-05 10:35

Այսօր սեպտեմբերի 5-ն է. 1977 թ. այս օրը ՆԱՍԱ-ն տիեզերք ուղարկեց «Վոյաջեր-1» միջմոլորակային կայանը

Այսօր սեպտեմբերի 5-ն է. 1977 թ. այս օրը ՆԱՍԱ-ն տիեզերք ուղարկեց «Վոյաջեր-1» միջմոլորակային կայանը

Սեպտեմբերի 5-ը տարվա 244-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 197 օր։

  • 1857 թ. – մահացել է Օգյուստ Կոնտը, ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա և սոցիոլոգ, պոզիտիվիզմի նախահայր (ծն. 1798 թ.)։
  • 1905 թ. – ավարտվեց ռուս-ճապոնական պատերազմը։
  • 1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում Մառնա գետի մոտ տեղ ունեցավ պատմության ամենամեծ ճակատամարտերից մեկը, երկու կողմերից ճակատամարտին մասնակցում էին մոտ 2 միլիոն զինվոր, այն տևեց 7 օր։
  • 1948 թ. – ծնվել է Սոս Պետրոսյանը, հայ կրկեսային ճանաչված գործիչ։
  • 1963 թ. – ծնվել է Աննա Էլբակյանը, թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, թատերական ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ։
  • 1972 թ. – Մյունխենում տեղի ունեցող օլիմպիական խաղերի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվեց Իսրայելի հավաքականի 11 անդամ և գերմանացի մեկ ոստիկան։
  • 1977 թ. – ՆԱՍԱ-ն տիեզերք ուղարկեց «Վոյաջեր-1» միջմոլորակային կայանը, որը մինչ օրս տիեզերքում է։
  • 1997 թ. – մահացել է Մայր Թերեզան, կաթոլիկ միանձնուհի, աշխարհահռչակ բարեգործ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1910 թ.)։