կարևոր
934 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-04 20:45

Թթուջուր գյուղի մոտակայքում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Թթուջուր գյուղի մոտակայքում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղին պատկանող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:42-ին, մարվել` 16:02-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ: