կարևոր
403 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-04 21:20

Ջրի մաքրության կարևորությունը Մեղրաձոր գյուղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր աշխարհի բնակչության համար ջրի աղտոտումը բավականին լուրջ խնդիր է: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, ամեն տարի ջրի հետ կապված հիվանդությունների պատճառով մահանում է ավելի քան 3,4 մլն մարդ: Ջրի աղտոտման աղբյուրները տարբեր են: Հիմնական աղբյուրներն են արդյունաբերական եւ կենցաղային կեղտաջրերը:

Ներկայումս ջրի աղտոտմանը մեծապես նպաստում է մարդը: Ինչպես նշում է երկրաքիմիկ Տեփանյան Գեւորգը, ծանր մետաղները նույնպես հանդիսանում են շրջակա միջավայրի տիպիկ աղտոտիչներ: Իրականում աղբի տեսակներից մեծ մասը կարելի է վերամշակել: Անգամ այն, ինչ չենք էլ պատկերացնում:

Մեղրաձորի երիտասարդները գտել են այն տարբերակը,որով օգտակարը համատեղում են հաճելիի հետ: Գյուղը լինելով զբոսաշրջային վայր, իր գիրկն է առնում հարյուրավոր մարդկանց: Այս դեպքում բնության աղտոտումից խուսափելը պարզապես անհնար է: Մեղրաձորի երիտասարդները «Վարը վարենք» , նախաձեռնությամբ ձեռնամուխ են եղել հասարակության շրջանում տարածելու ազգային մշակույթը: Նրանք Մարմարիկ գետի մոտակայքում աղբից տարանջատելով խցանները պատրաստում են ավանդական տիկնիկների խճանկարներ:

Իսկ համայնքապետարանը պարբերաբար իրականացնում է աղբահանություն՝ ազատելով բնությունը ավելորդ թափոններից: Մարդու համար ջուրը կենսական պահանջ է, տնտեսության համար՝ արտադրամիջոց, մեկ այլ դեպքում՝ աշխատանքի առարկա:

Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի ջրի մաքրության կարեւորությունը: Մարդու համար ջուրը կենսական պահանջ է, տնտեսության համար՝ արտադրամիջոց, մեկ այլ դեպքում՝ աշխատանքի առարկա:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։