կարևոր
2908 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-04 17:53

Սրանք համառորեն ներթափանցել էին անգամ պատմական Արցախ․ Գևորգ Դանիելյան

Սրանք համառորեն ներթափանցել էին անգամ պատմական Արցախ․ Գևորգ Դանիելյան

Էթնիկական զտման ադրբեջանական ծրագիրը նույնքան կենսունակ է, այսպես կոչված, տևական խաղաղության պարագայում։ Այս մասին հայտնում է իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ։

«Նախիջևանի մասին մոռացել ենք անգամ, ի՞նչ պակաս խաղաղ ժամանակներ էին, նույնիսկ զորամասերում երևանցիներ էին ծառայում։ Հայաստանի լավագույն շրջանները միայն իրենցով էին բնակեցված, ինչի մասին հիմա որոշ պատասխանատուներ նոստալգիայով են խոսում` թե բա շուկայում իրենք կային։ Սրանք համառորեն ներթափանցել էին անգամ պատմական Արցախ։ Հիմա արդեն ավելի փորձված են, և եթե համարժեք քայլեր չարվեն, անկաշկանդ կանեն այնպես, ինչպես միշտ են արել` գրեթե առանց մեկ փամփուշտի և ավելի բիրտ մեթոդներով..․»։