Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ի սահմաններւմ, Արմավիր քաղաքի Երևանյան և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 40-այա Էդգար Արիստակեսյանի վարած «ԶԻԼ» մակնիշի և 61-ամյա Սոս Բաղդոյանի վարած «ԳազԵլ» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով «ԳազԵլ»-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 69-ամյա Սվետլանա Հովհաննիսյանը, 16-ամյա Մետաքսյա Բ-ն և 34-ամյա Անահիտ Ավդալյանը մարմնական վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։