կարևոր
907 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-04 16:36

Մակեդոնացի դիվանագետը ձերբակալվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ին առնչվող քրեական գործի շրջանակներում. ՀՀ դատախազությունը մանրամասներ է հայտնել․ «Հետք»

Մակեդոնացի դիվանագետը ձերբակալվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ին առնչվող քրեական գործի շրջանակներում. ՀՀ դատախազությունը մանրամասներ է հայտնել․ «Հետք»

Սերբիայի իրավապահ մարմինները Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնված միջազգային օրդերի հիման վրա ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն:

Ձերբակալությունը տեղի է ունեցել դեռ օգոստոսի 27-ին, երբ Միլենկովսկին Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մտնելու համար, փորձում էր հատել «Պրշևո» սահմանային անցակետը։ Սակայն միայն սեպտեմբերի 3-ին է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել այդ լուրը։ 

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացին ձերբակալվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ին առնչվող քրեական գործի շրջանակներում։ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացին Հայաստանից դուրս է բերել Հյուսիսային Մակեդոնիայի մեկ այլ քաղաքացու, որը ևս անցնում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ին առնչվող քրեական գործով։

Գոռ Աբրահամյանը նշել է, որ Սերբիան տեղեկացրել է Գլխավոր դատախազությանը նրա ձերբակալման վերաբերյալ։

«Ներկայումս նախապատրաստվում է նրան ՀՀ-ին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սերբիայի պատկան մարմիններին ներկայացնելու նպատակով»,- հավելել է գլխավոր դատախազի խորհրդականը։