19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Մի խումբ կանայք փորձել են բողոքի ակցիա անցկացնել Քաբուլում ՝ ընդդեմ «Թալիբան» արմատական շարժման կողմից իրենց իրավունքների խախտման։ Ցույցը արգելվել է․ կիրառվել է արցունքաբեր գազ: Ըստ Tolo News հեռուստաալիքի՝ կանայք փորձել են հասնել նախագահական պալատ, երբ թալիբները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել:
Սա առաջին դեպքը չէ, երբ Քաբուլում կանայք փորձում են բողոքի ակցիա կազմակերպել՝ պահանջելով իրենց իրավունքների պաշտպանություն և ներկայացուցչություն Աֆղանստանի նոր կառավարությունում: Աֆղանուհիները փորձել են բողոքի ցույց կազմակերպել նաև ուրբաթ օրը՝ կոչ անելով թալիբներին վերահաստատել Աֆղանստանի նոր սահմանադրությանը քաղաքական մասնակցության իրենց իրավունքը: