կարևոր
2239 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-04 15:03

Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախում բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախում բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են Արցախի հեռավոր շրջանների մոտ 5 հազար բնակիչների համար բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մարտակերտի շրջանում, կողմերի սահմանազատման գծի մոտ, հեռահաղորդակցության ցանցերի աշխատակիցները, ռուս խաղաղապահների հսկողության ներքո, բջջային կապի ալեհավաք-կայմ կառույցներում կատարել են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ: