կարևոր
1882 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-04 14:42

Միացյալ Նահանգները խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը. Բլինքեն

Միացյալ Նահանգները խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը. Բլինքեն

Միացյալ Նահանգները խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը: Վաշինգտոնի այս դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունը Ձեզ հետ աշխատելու Արցախի հակամարտության համապարփակ եւ տեւական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով»,-ասված է Բլինքենի Արարատ Միրզոյանին ուղղված ուղերձում:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է նաեւ, որ համատեղ կարող են առաջ մղել Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի միասնական շահերը։