Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղերի բնակիչներն բացել են ավելի վաղ փակած ճանապարհը:
Նրանք ի նշան բողոքի փակել էին ճանապարհը եւ պահանջում էին կառավարության եւ մարզպետարանի ներկայացուցիչներին:
Ճանապարհը փակելու պատճառը եղել է խաղողի մթերման գինը, որն այս պահին 110 դրամ է, սակայն խաղողագործները մտավախություն ունեն, որ ավելի կիջնի գինը:
1993 թվակյանին էլ, երբ խաղողի մթերման գինը 50-60 դրամ էր, խաղողագործները համատարած քանդեցին այգիները:
Նշենք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ այլևս չի լինելու դեպք, երբ խաղողագործները, առանց հիմնավորումների, կփակեն ճանապարհը։