կարևոր
3541 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-04 13:28

Արտակարգ դեպք՝ Լոռիում. անասնագոմում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով մոտ 300 գառ ծխահարվել և սատկել է

Արտակարգ դեպք՝ Լոռիում. անասնագոմում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով մոտ 300 գառ ծխահարվել և սատկել է

Այսoր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 02։20-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում՝ անասնագոմում, կուտակված անասնակեր է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները գյուղացիների օգնությամբ վառվող անասնագոմից դուրս են բերել 20-ից ավելի խոշոր եղջերավոր անասունների, սակայն կրակի և ծխի հետևանքով մոտ 300 գառ, այդ թվում՝ մայրացու, ծխահարվել և սատկել է:

Պարզվել է, որ անասնագոմը պատկանում է նույն գյուղի բնակիչ Գուրգեն Աբգարյանին, ինչի հետևանքով վերջինս կրել է մոտ 50-60 հազար ԱՄՆ դոլարի վնաս։