Այսօր Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղի բնակիչներ ի նշան բողոքի փակել են ճանապարհը՝ կապված խաղողի մթերումների հետ, հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ։
Խաղողագործները պահանջում են մարզպետի և կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում։
Նշենք, որ Կառավարության վերջին նիստի ժամանակ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ այլևս չի լինելու դեպք, երբ խաղողագործները, առանց հիմնավորումների, կփակեն ճանապարհը։