Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Մայիսիկ Մարտիրոսյանն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր-Գորիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել է իր ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով նրա ուղևոր, Գորիսի բնակիչ, 62-ամյա Հայկուշ Խաչյանը տեղում մահացել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։