Սեպտեմբերի 4-ը տարվա 243-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 198 օր։
- 1768 թ. - ծնվել է Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը, ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ռոմանտիզմի նախակարապետ ֆրանսիական գրականության մեջ։
- 1781 թ. - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հիմնադրվեց Լոս Անջելես քաղաքը։
- 1888 թ. - ամերիկացի բիզնեսմեն և գյուտարար Ջորջ Իսթմենը ստեղծեց Kodak ընկերությունը։
- 1907 թ. - մահացել է Էդվարդ Գրիգը, նորվեգացի նշանավոր երգահան, երաժշտական գործիչ և խմբավար։
- 1946 թ. - մահացել է Արշակ Բուրջալյանը, հայ ռեժիսոր, դերասան։
- 1975 թ. - առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հաղորդումը։
- 1989 թ. - մահացել է Ժորժ Սիմենոնը՝ բելգիացի գրող, դետեկտիվ-հոգեբանական ժանրի նշանավոր ստեղծագործողներից մեկը։
- 1998 թ. - ստեղծվեց Գուգլ ընկերությունը։
- 1999 թ. - Դաղստանի Բույնակսկ քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն. պայթյունի հետևանքով մահացավ 64 մարդ, վիրավորվեցին՝ 165-ը։